Պարույր Հայրիկյանի անտակտ պատասխանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է. «Նիկոլ Փաշինյանը իմ ակընկալիքներից շատ ավելի ստոր գտնովեց։ Նա ազնիվ քաղաքացիներին անելանելի վիճակի առաջ է կանգնեցնում։

Ինքը պահպանում է մերժված ռեժիմի սահմանադրությունը, նախագահին, կենտրոնականի Մուկուչյանին, ընտրական օրենսգիրքը եւ բարձրացնում սահմանադրական դատարանի մասնակիցների խնդիրը։

Պարզ չէ՞ որ նախկինների պաշտօնյաներին պետք է ոչ ասել եւ քաղաքացին ԳՈՆԵ ՄԻ ԲԱՆ ԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ կը մտածի գնամ սատար կանգնեմ։ Մեր խնդիրն է օգնել քաղաքացիներին։ Եթե հանրաքվեն տեղի է ունենալու ապա պետք է 1 նպատակ ունենալ ու այդ նպատակը պետք է սկսել հստակեցնել այսօրվանից։

Օրինակ կարելի է պայմանավորվել որոշակի բովանդակություն կրող կպչաթղթեր պատրաստել, որ բոլոր ազնիվ քաղաքացիները փակցնեն քվեաթերթիկներին, ենթադրենք՝ ՈՉ ՆԻԿՈԼԻՆ ՈՒ ՆՐԱ ՊԱՇՏՊԱՆԱԾ ՍԵՐԺԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹԵԱՆԸ։ Ադյունքում անվավեր քվեաթերթիկները կը գերազանցեն մնացածներին ու․․․»:

Տարածեք